Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստան այցի նպատակը

Այցով Մոսկվա ժամանած Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը ՌԴ-ին հորդորել Է գնալ դիվանագիտական ճանապարհով եւ հարգել Ուկրաինայի ինքնիշխանությունը:
Փետրվարի 10-ին Մոսկվայում կկայանան Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարությունների ղեկավարների բանակցությունները: Ինչպես նշել են Միացյալ Թագավորության դեսպանությունում, Թրասը Ռուսաստանի մայրաքաղաք Է ժամանել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար:
«Այս շաբաթ ես կգտնվեմ Մոսկայում, որպեսզի վճռական ազդակ հղեմ այն մասին, որ պատերազմն Ուկրաինայում աղետալի հետեւանքներ կունենա Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրոպայի անվտանգության համար: Ռուսաստանը պետք Է ընթանա դիվանագիտական ճանապարհով եւ հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-Թրասը գրել Է Twitter-ում:
Կիեւը եւ արեւմտյան պետությունները վերջին ժամանակներս անհանգստություն են հայտնում Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի կողմից իբր «ագրեսիվ գործողությունների» ուժեղացման կապակցությամբ:
Մոսկվան քանիցս հերքել Է նմանօրինակ մեղադրանքները, հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում եւ ոչի ոքի վրա չի պատրաստվում հարձակվել, իսկ «ՌԴ ագրեսիայի» մասին հայտարարությունները որպես պատրվակ են օգտագործվում Ռուսաստանի սահմանների մերձակաքում ՆԱՏՕ-ի ավելի շատ ռազմական տեխնիկա տեղակայելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ