ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ-ի շրջանակում. ՌԴ դեսպան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն կունենան շփվելու ԲՐԻԿՍ կազանյան գագաթնաժողովի շրջանակում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմից Պուտինի անձնական հրավերի ընդունումը ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ+ ձևաչափի միջոցառումներին Կազանում 16-րդ միավորման գագաթնաժողովի շրջանակներում, ինքնին Ռուսաստանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով սերտ շփումների արտացոլումն է։
«Կարծում եմ, որ մեր առաջնորդները շփման հնարավորություն կունենան, բայց թե ինչ ձևաչափով և ինչ օրակարգով՝ դա արդեն կախված կլինի տվյալ միջազգային համաժողովի ծրագրից, որը բավական հագեցած կլինի», – նշել է Կոպիրկինը։
Կարծիքներ