Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի Հայաստանը
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությանը կներկայացնի Հայաստանը։
Բացի Արոնյանից, Հայաստանն այս մրցաշարում կներկայացնեն Հայկ Մ. Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Գաբրիել Սարգսյանը։ Մրցաշարը կկայանա Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Մրցանակային ֆոնդը 1,892,500 ԱՄՆ դոլար է։
Աշխարհի Գավաթի խաղարկության եզրափակիչ հասած շախմատիստները կնվաճեն աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։
Կարծիքներ