ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Կա-52-ի հարվածները Ուկրաինական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ (տեսանյութ)

ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել Կա-52-ի հարվածները Ուկրաինական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի Կա-52 ուղղաթիռները հարվածում են ուկրաինական զորքերի ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ուղղությամբ։

«ՌԴ օդատիեզերական ուժերի բանակային ավիացիայի ուղղաթիռները օդային հարված են հասցրել՝ ոչնչացնելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմական տեխնիկան և կենդանի ուժը: Ուկրաինայի ԶՈւ-ի 122 մմ ինքնագնաց հրետանու կրակակետը նույնպես ոչնչացվել է»,- հայտնել են նախարարությունից։

Բացի այդ, պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Կա-52 ուղղաթիռների անձնակազմերը, որոնք գործում են զույգերով, օդային հրթիռներ են արձակել ցամաքային թիրախների ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում