ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը. Պուտինը ստացել է ընտրողների 87,28% քվեները
Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը։
Քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքում ընտրողների 87,28% քվեները ստացել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, 4,31%-ը՝ Նիկոլայ Խարիտոնովը, 3,85%-ը՝ Վլադիսլավ Դավանկովը և 3,20%-ը՝ Լեոնիդ Սլուցկին:
Ռուսաստանի նախագահի՝ «Նոր մարդիկ» կուսակցության թեկնածու Վլադիսլավ Դավանկովը շնորհավորել է Պուտինին նախագահի ընտրությունում վստահ հաղթանակի կապակցությամբ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը հանդիպել է ՌԴ նախագահի թեկնածուների՝ Խարիտոնովի, Դավանկովի և Սլուցկիի հետ։
Նա հայտարարել, որ պետք է շարունակել ակտիվ համատեղ աշխատանքը խորհրդարանում և խթանել երկրի զարգացման գաղափարները։
Կարծիքներ