Լրագրողների իրավունքների խախտման բոլոր դեպքերը դատապարտելի են. Արարատ Միրզոյան
Որեւէ փորձ լրագրողների գործունեության խոչընդոտմանը կդատապարտենք։ Այս մասին այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով 2 օր առաջ ԱԱԾ շենքի դիմաց ոստիկանների կողմից լրագրողների նկատմամբ ուժի կիրառմանը։
«Ես մանրամասներին տեղյակ չեմ, այն որ ինչ դուք հիշատակում եք, անկեղծորեն, ոչ էլ կադրեր եմ տեսել, լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, բայց նաեւ զուգահաեռաբար տեսել եւ լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել։ Կրկնում եմ ինքս կադրերը չեմ տեսել եւ սեփական դատողություն չեմ կարող անել»,– ասաց նա։
Կարծիքներ