Ադրբեջանցիների՝ ՀՀ սահման ներխուժելու հնարավոր պատճառները երկուսն են․ Փաշինյան

Ադրբեջանցիների՝ ՀՀ սահման ներխուժելու հնարավոր պատճառները երկուսն են․ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին անդրադարձավ ադրբեջանցիների ՀՀ սահման ներխուժելու հնարավոր պատճառներին։ Նրա կարծիքով՝ պատճառները հիմնականում երկուսն ես։ Առաջինը՝ պատերազմ հրահրելը, երկրորդը՝ ազդել նախընտրական, ներքաղաքական գործընթացների վրա։

«Պատերազմից հետո մեր երկրի սահմանը երկարել է մի քանի 100 կմ-ով։ Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, վատ ռելիեֆով հատվածներ են, որտեղ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ։ Նույն վիճակում է սահմանի ադրբեջանական կողմը։  Մեր գնահատմամբ հակառակորդի զինված ուժերի շարժը ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի հայտարարության համեմատ։ 

Առաջին պատճառը, որ կարող է լինել,պատերազմի հրահրումն էր, որն իրականացվում է Սյունիքի ամենանեղ հատվածում, որտեղ սահմանըձգվում է ընդամենը մինչև 24-25 կմ։ Եթե իրավիճակը դուրս գար վերահսկողությունից, կարող էր անկառավարելի իրադարձություններ զարգանալ։ Մեր մոտեցումն այն է, որ հարցը լուծենք մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, և մինչ այժմ դա ադարացնում է իրեն, սակայն չի հասել վերջնական նպատակին»։

Երկրորդ պատճառը Հայաստանի ներքաղաքական գործընթացների,  ընտրությունների արդյունքների վրա ազդեցությունը ունենալն է և ՀՀում գործող պրոպագանդիստական ցանցին աջակցություն տալը։

Վարչապետը նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչու զինած գործողություններ չեն կատարվել ադրբեջանցի զինվորականների նկատմամբ և ինչու է ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ։

«ՀՀ առանց զինված դիմադրության դիմել է  ՀԱՊԿ։ Ինչո՞ւ։ Որովհետև ՀԱՊ-ն հենց նրա համար է, որ ճգնաժամային իրավիճակը հաղթահարվի առանց էսկալացիայի։ Եթե ՀԱՊԿ շրջանակում սկսվեն կրակոցներ, դա կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»-նշել է նա։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում