Պետական հեղաշրջման փորձ Գվինեա-Բիսաուում․ կան տուժածներ

Պետական հեղաշրջման փորձ Գվինեա-Բիսաուում․ կան տուժածներ

Զինվորականները մտել են Գվինեա-Բիսաուի կառավարության պալատ, հայտնում է պորտուգալական Lusa գործակալությունը ՝ վկայակոչելով աղբյուրին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին երկրի մայրաքաղաք Բիսաուում հրաձգության մասին այն շենքի մոտ, որտեղ տեղի էր ունենում նախարարների խորհրդի արտահերթ նիստը՝ նախագահի և վարչապետի մասնակցությամբ:

«Ժամը 17.20-ին (20.20-ին) զինվորականները մտել են պալատ և կառավարության անդամներին հրամայել են լքել շենքը»,- հայտնել է աղբյուրը:

Աղբյուրի խոսքով ՝ այնտեղ մնացել են միայն զինվորականները, նախագահ Ումար Սիսոկոյի և վարչապետ Նունո Նաբիամիի գտնվելու վայրը հայտնի չէ:

Գվինեա Բիսաուում պետական հեղաշրջման փորձի հետևանքով առնվազն չորս մարդ է վիրավորվել, հաղորդում է պորտուգալական Lusa գործակալությունը՝ վկայակոչելով Բիսաու մայրաքաղաքի հիվանդանոցում իր աղբյուրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում