Եվրոպան կանգնած է «Քովիդ-19»-ի նոր ալիքի տարածման վտանգի առաջ. ԱՀԿ
Եվրոպայում «Քովիդ-19»-ով վարակման դեպքերը երկամսյա նվազումից հետո վերջին մեկ շաբաթում ավելացել են 10 տոկոսով, ինչով պայմանավորված աճում է նոր ալիքի բռնկման վտանգը:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի գծով տնօրեն Հանս Կլյուգեն՝ նշելով, որ սպառնալիքը մեծանում է նոր հիմնամանրէների տարածման և պատվաստումների դանդաղ ընթացքի ֆոնին:
Մասնագետի խոսքով՝ մտավախություն կա, որ «Եվրո-2020»-ը ևս կարող է «գերարարգ տարածման» պատճառ դառնալ: Նշվում է, որ Լոնդոնում և Սնակտ Պետերբուրգում անցկացված խաղերից վերադարձողների թեստերի պատասխանները դրական են եղել:
Կարծիքներ