Արարատի մարզը պատվաստվողների թվով հանրապետությունում առաջատար է

Արարատի մարզը պատվաստվողների թվով հանրապետությունում առաջատար է

Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների և մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ: ԱՍՀՆ մասնագետները ներկայացրել են բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում իրականացվող բարեփոխումների ընթացքը:

 

Հանդիպմանը ներկա ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Արարատի մասնաճյուղի տնօրեն Մարիամ Սարգսյանն էլ ներկայացրել է մարզում կորոնավիրուսային պատվաստումների իրավիճակը: Ի դեպ, պատվաստվողների թվով Արարատի մարզը հանրապետությունում առաջատար է: Հունիսի 30-ի դրությամբ մարզում պատվաստվել է 7231 քաղաքացի:

 

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը կոչ է արել շարունակել ճշգրիտ իրազեկումը քաղաքացիների շրջանում՝ կապված պատվաստման անհրաժեշտության հետ: Վերջինս նշել է՝ աշխարհին մեծ չարիք պատճառող վիրուսի դեմ կարելի է պայքարել բացառապես պատվաստվելով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում