Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 14-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։

 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12453 քաղաքացու հետազոտություն, որից 1098-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

 

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում