Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումն ավարտվել է

Ոսկեպարից Բաղանիս շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումն ավարտվել է

Ավարտվել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի սկզբից մինչև Բաղանիս գյուղ նոր շրջանցիկ մոտ 1 կմ երկարությամբ ճանապարհի կառուցումը՝ հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և եթակառուցվածքների նախարարությունից։

«Այս հատվածը կառուցվել է երկու համայնքները միացնող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։ Իրականացվել են մեծ ծավալով հողային աշխատանքներ‚ տեղադրվել են ջրահեռացման խողովակներ‚ ասֆալտբետոնե ծածկ‚ կատարվել են այլ աշխատանքներ։Շրջանցիկ այս ճանապարհահատվածը կառուցվել է «Ճանապարհ» ՍՊԸ-ի կողմից և ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում