Երևանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը մարվել է
Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարվել է:
Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։52-ին, մարվել՝ 12։09-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 11։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հանրապետության փողոցի թիվ 76/1 շենքի բնակարաններից մեկում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 Բիս» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Կարծիքներ