Ոստիկանությունը բերման է ենթարկել Տիգրան Աբրահամյանին, Արա Սաղաթելյանին և Հրանտ Մելիք-Շահնազարյանին
Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանին, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին և քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանք մասնակցում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող բողոքի ակցիային:
Այս պահին փակ է Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության փողոց խաչմերուկը: Քաղաքացիները փորձում են փակել նաև Բաղրամյան պողոտան:
Ոստիկաններն արդեն բերման են ենթարկել փողոցը փակել ցանկացող մի խումբ անձանց:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երևանում փողոցներ էին փակել նաև նոյեմբերի 19-ին:
Կարծիքներ