Աշխատանքներ են տարվում ԼՂ-ում պայթյունից տուժածների տեղափոխումը Հայաստան ուղղաթիռով կազմակերպելու նպատակով
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, ցավոք, գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը։ Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը։
«Հայաստանի մասնագետները այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ: Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով,-նշվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Կարծիքներ