Ուկրաինայի առաջնորդը չի սկսել պատերազմը, ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Ռուսաստանի Դաշնությունը. Մայք Փենս

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ով այդ պաշտոնը զբաղեցրել է Դոնալդ Թրամփի առաջին ժամկետի ժամանակ, քննադատել է ամերիկացի առաջնորդին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին հնչեցրած մեղադրանքների համար։
Փենսը հրապարակել է X սոցցանցում, որում ընդգծել է, որ Ուկրաինայի առաջնորդը չի սկսել պատերազմը, և որ ողջ պատասխանատվությունը կրում է բացառապես Ռուսաստանի Դաշնությունը։
«Ռուսաստանը սկսեց դաժան ներխուժումը, որը խլեց հարյուր հազարավոր կյանքեր: Խաղաղության ճանապարհը պետք է կառուցվի ճշմարտության վրա», - ասաց քաղաքական գործիչը:
Կարծիքներ