ՀՀ-ն ու հայ ժողովուրդը սպասում է Ռուսաստանի արձագանքին. Վահագն Ալեքսանյան
ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է սահմանում տիրող իրավիճակին՝ դիմելով նաեւ միջազգային գործընկերներին: Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի տարատեսակ դրսեւորումներն ու տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները վերջին շրջանում պարբերական են դարձել: Այսօր առավոտյան Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել ՀՀ-ի սահմանին՝ կիրառելով հրետանային միջոցներ եւ զինտեխնիկա: Ժամանակն է, որ մեր միջազգային գործընկերները երկու կողմերին ուղղված լղոզված տեքստերի փոխարեն լինեն հասցեական:
Կարծիքներ