Մոսկվայի իրավապահների կողմից կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում հունվարի 8-ին, ժամը 1.50-ին հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 40-ամյա Արմեն Գ.-ն: Նա 2020 թ. ապրիլի 30-ից ՌԴ Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, խափանման միջոց չի ընտրվել:
Նշվում է, որ հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողը:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ