Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ծանր բարդության առաջին դեպքը
Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ներարկումից հետո ծանր բարդության առաջին դեպքը: Այս մասին հայտնել է Լեհաստանի առողջապահության նախարար Ադամ Նեձելսկին:
Պատվաստելուց հետո գրանցվել են 37 կողմնակի էֆեկտներ. դրանցից 32-ը թեթեւ էին, 4-ը՝ միջին ծանրության, իսկ մեկ դեպքում եղել են ծանր ախտանիշներ, սակայն այդ ախտանիշների վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լեհաստանում ներկայումս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է արդեն 257 հազարից ավելի մարդ:
Երկրի յուրաքանչյուր քաղաքացի, որը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բախվել է կողմնակի ռեակցիաների, կարող է ստանալ փոխհատուցում հատուկ ստեղծված հիմնադրամից՝ լիազորված անձին ներկայացնելով դիմում: Անցյալում դա կարելի էր անել միայն դատարանի միջոցով:
Կարծիքներ