Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը գերազանցեց Գերմանիային
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը կրկին հաղթանակ տոնեց համաշխարհային Օլիմպիադայի հերթական տուրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց թիմը մրցեց Գերմանիայի հավաքականի հետ:
Ազգային թիմի կազմում հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, որը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Միավորը կիսեցին Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը:
Հայաստան-Գերմանիա`2,5:1,5:
Շախմատի Օլիմպիադան կավարտվի սեպտեմբերի 22-ին:
Կարծիքներ