Մինչև տարեվերջ տրամադրված ենք խաղաղության պայմանագիր կնքել․ մանրամասներ Փաշինյանի և ՔՊ խմբակցության հանդիպումից
Այսօր ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում թե խմբակցության պատգամավորները, և թե վարչապետ Փաշինյանը վերահաստատել են, որ հավատարիմ են մնում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իրենց նախընտրական խոստմանը և ուժերի ներածին չափով ամեն բան անելու են տարածաշրջանում կայունության հաստատման ու պահպանման համար։
«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ու ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսները այլ ելք չեն թողնում, բացի խաղաղության հաստատումից ու պահպանումից»,- ընդգծել են հանդիպման մասնակիցները։
Ինչպես գրում է MediaNews֊ը՝ ՔՊ խմբակցության աղբյուրը հայտնել է, որ խմբակցության հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու տրամադրվածության մասին։
Կարծիքներ