Google-ը սպառնացել է անջատել ինտերնետի որոնումը Ավստրալիայում

Google-ը սպառնացել է անջատել ինտերնետի որոնումը Ավստրալիայում

Google-ը սպառնացել է անջատել իր ինտերնետային որոնումը Ավստրալիայում: Պատճառն այն է, որ ղեկավարությունը նախատեսում է ընդունել օրենսդրություն, որը չի համապատասխանում ընկերությանը, գրում է Sydney Morning Herald թերթը:

Մասնավորապես՝ Ավստրալիան օրենսդրություն է մշակում, որի համաձայն՝ տեխնիկական հսկաներից պահանջում է բանակցություններ վարել տեղական հրատարակիչների և հեռարձակողների հետ կոնտենտի վճարների շուրջ: Եթե համաձայնություն չկա, գինը որոշելու է պետության կողմից նշանակված արբիտրը:

«Օրենսդրությունը ուսումնասիրելուց հետո մենք պետք է եզրակացնենք, որ չենք տեսնում որեւէ եղանակ, որի շնորհիվ մենք կարողանանք շարունակել մատուցել մեր ծառայությունները Ավստրալիայում»,- Ավստրալիայի Սենատում կայացած լսումների ժամանակ ասել է Google-ի՝ աշխարհի ամենամեծ ինտերնետային որոնիչ համակարգի տարածաշրջանային տնօրեն Մել Սիլվան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում