Հոգևորականը կլիմայական խնդիրներին ուշադրություն հրավիրելու միտումով կարել է բերանը

Корреспондент-ը հայտնում է, որ բրիտանացի հոգևորական Թիմ Հյուիսը բերանը կարել է Լոնդոնում գտնվող News Corporation հոլդինգի շենքի մոտակայքում: Հոլդինգը պատկանում է ամերիկացի մեդիամագնատին:
«Կարում եմ բերանս, որպեսզի ցույց տամ այն սարսափելի և դաժան քաոսը, որոնք աշխարհին բերել են Մերդոքի գործողությունները և խորհրդանշականորեն տեսանելի դարձնել իրականությունը: Այսօր աշխարհում անթիվ մարդիկ զրկված են ձայնի իրավունքից և տառապում են կլիմայական արտակարգ պայմանների պատճառով»,- մեկնաբանել է 71-ամյա հոգևորականը:
Ըստ հոգևորականի՝ Մերդոքը տասնամյակներ շարունակ հերքում է կլիմայի փոփոխության խնդիրն ու այդ հարցում ազդում կառավարության վրա:
Կարծիքներ