Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակում նեղ ոլորտային գործակցությունը

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակում նեղ ոլորտային գործակցությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեբերի 19-ին հանդիպել է ՌԴ Ֆինանսների նախարարության գիտահետազոտական ​​ֆինանսական ինստիտուտի Մակրոտնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սամվել Լազարյանի և նրա գլխավորած պատվիրակության հետ։

Հանդիպմանը ներկա էին նաև նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանն ու Ռաֆայել Գևորգյանը։

Հանդիպման նպատակն էր գույքագրել այն խնդիրները, որոնք հնարավոր է լուծել այս համագործակցության արդյունքում։

Սամվել Լազարյանը նախարարին ներկայացրել է կենտրոնի գործունեության ուղղությունները և պատրաստակամություն հայտնել կենտրոնի գործառույթների շրջանակներում օգտակար լինել նախարարոությանը։ Նա նշել է, որ կենտրոնն արդեն մի քանի տարի է համագործակցում է Հայաստանի գերատեսչությունների ֆինանաստնտեսական մասնագետների հետ։

Վահան Քերոբյանը կարևորել է Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակում նաև նման՝ նեղ ոլորտային գործակցությունը և հույս է հայտնել, որ կենտրոնի հետ երկկողմ շփումները կկրեն պարբերական բնույթ։

Նախարարը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանի կառավարության ռազմավարության տնտեսական հատվածի մի քանի դրույթներ, որոնց  հիմնական նպատակները տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է, արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու գործարար միջավայրի ձևավորումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մակրոտնտեսական մոդելավորման, ներդրումային ռիսկերի վերլուծության մասով կենտրոնի կողմից տարվող աշխատանքներին և որոշ արդյունքներին։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել դարձյալ հանդիպել՝ կոնկրետ օրակարգային հարցեր քննարկելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում