«Դինամոյի» կիսապաշտպանը պատմել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի» չկայացած տրանսֆերի մասին
«Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսի» չկայացած տրանսֆերի մասին։
«Ինչպե՞ս իմացա «Չելսիի» հետաքրքրվածության մասին։ Իմ գործակալներից։ «Դինամոյում» ևս ասացին, որ հարցումով նամակ են ստացել։ Ինձ կանչեցին, հարցրին՝ ուզում եմ տեղափոխվել, թե ոչ։ Ես հայտնեցի իմ դիրքորոշումը՝ այո։
Ես միանգամից ասացի, որ ուզում եմ ու կտեղափոխվեմ «Չելսի»։ Իսկ հետո ինչպես կլիներ։ Չէի բացառում, որ կարող է վարձավճար լինել։ Բայց ես գոնե կփորձեի ինձ։ Գուցե, ստացվեր միանգամից խաղալ։
Ուրախ էի, շատ էի անհանգստանում կստացվի, թե ոչ։ Գլխումս անընդհատ մտածում էի՝ ինչպես է ամեն ինչ լինելու, եթե գնամ»,- ինչպես հայտնում է «Արմսպորտը»՝ Զախարյանի խոսքերն է փոխանցում Comment Show-ի յութուբյան ալիքը։
Կարծիքներ