ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը շարունակվել է ընդլայնված կազմով

ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը շարունակվել է ընդլայնված կազմով

ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը շարունակվել է ընդլայնված կազմով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: 

Ավելի վաղ Աննա Նաղդալյանը հայտնել էր, որ մեկնարկել է ԱՊՀ արտաքին գործերի  նախարարների խորհրդի նիստը նեղ ձևաչափով: 

ԱՊՀ արտաքին գործերի  նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 1-ին երկկողմ հանդիպումներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքմենստանի ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ: ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում կայացել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում