Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետը հրաժարական տվեց

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է ներկայացրել։ Պաշտոնը լքելու հայտարարությունը նա արել է ուղիղ եթերում։

Նշենք, որ մինչ այդ վրացական «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի երկրի իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարի պաշտոնը, իսկ  Իրակլի Կոբախիձեն, որն այսօրվա դրությամբ «Վրացական երազանք»-ի ղեկավարն է, կզբաղեցնի վարչապետի պաշտոնը։  

««Իմեդի»-ի ունեցած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հունվարի 24-ին   «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշվել է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին։ Մեր տեղեկություններով՝  կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը կառաջադրվի երկրի վարչապետի պաշտոնում, իսկ կուսակցության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին»,- հայտնել էր հեռուստաընկերությունը։

Փոխատեղման պատճառն, ըստ «Իմեդի»-ի,  Վրաստանում այս տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններն են։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում