Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ. ԱԽ քարտուղար
Հայաստանի և Ադրբեջանի առաջարկած փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ: Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք այս հարցը Բրյուսելում բարձրացրել էինք, ընդհանուր մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում կան նաև հրապարակային հայտարարություններ այս մասով: Մենք հույս ունենք, որ ինչ-որ պահի գալու ենք ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ, որովհետև խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի, և այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառվի այդ երկու առաջարկների փաթեթը, որոնք պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել:
Կշարունակենք աշխատել, որ կարողանանք հասնել արդյունքի»,- ասաց Գրիգորյանը:
Նա շեշտեց, որ խաղաղության գործընթացը բարդ է, բայց փորձ է արվելու առաջ շարժվել:
Կարծիքներ