Ադրբեջանը հրետանային և ականանետային կրակ է բացել Սոթքի դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈՒ-ն ունի երկու վիրավոր
Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Ժամը 07:20-ի դրությամբ Ադրբեջանը շարունակում է կրակը հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ժամը 07:00-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր:
Ըստ ՀՀ ՊՆ-ի` Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 10-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը, չի համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Կարծիքներ