Կանցլերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր երկրի խնդիրներին. Կոբախիձեն կոշտ պատասխան է տվել Շոլցին

Կանցլերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր երկրի խնդիրներին. Կոբախիձեն կոշտ պատասխան է տվել Շոլցին

Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը մտահոգություն են հայտնել Վրաստանում խորհրդարանական ընտրությունների խախտումների կապակցությամբ՝ նշելով, որ իրենք չեն կարողանա աջակցել Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը չփոխել կուրսը և չվերացնի «եվրոպական արժեքներին հակասող» օրենքները։

«Օլաֆ Շոլցի կոալիցիան փլուզվել է, առաջիկայում արտահերթ ընտրություններ են նշանակվելու, կարծում եմ, որ կանցլերը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր երկրի խնդիրներին, ոչ թե Վրաստանի թեմաներով հայտարարություններ անի։ Եվ ինչպե՞ս է ժամանակ գտնում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում