Գերմանիան մտադիր է պատվաստումներ իրականացնել դպրոցականների շրջանում

Գերմանիան մտադիր է պատվաստումներ իրականացնել դպրոցականների շրջանում

Գերմանիան մտադիր է նախքան ուսումնական տարվա մեկնարկը պատվաստումներ իրականացնել դպրոցականների շրջանում։ Այս մասին հայտնում է DW-ն։

Ավելի վաղ Կանադան և ԱՄՆ-ն թույլատրել էին 12-15 տարեկաններին պատվաստել Pfizer պատվաստանյութով։ BioNTech ընկերությունը վստահեցնում է, որ այս պատվաստանյութը 100 տոկոսանոց արդյունավետություն ունի տարիքային այդ խմբի շրջանում։

Կանադան առաջին երկիրն էր, որ թույլատրեց պատվաստանյութի կիրառումն այս տարիքային խմբի համար և նախատեսում է մինչև աշուն բոլոր դպրոցականներին գոնե մեկ ղեղաչափ պատվաստանյութ տալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում