Բրյուսելի և Բաքվի միջև պայմանավորվածություն կա Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին․ ԵՄ պաշտոնյա
Բրյուսելի և Բաքվի միջև պայմանավորվածություն կա Ադրբեջանից Եվրոպական միություն գազի մատակարարումների ավելացման մասին։ Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին:
«Ներկայումս գործում է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով մեծացնել գազի մատակարարումը և համագործակցություն հաստատել էներգետիկայի ոլորտում ապագայի համար, ներառյալ նաև վերականգնվող աղբյուրները», - ասել է Մաքֆին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ըստ նրա ներկայացրած թվերի ՝ Ադրբեջանը Եվրամիությանը 2021 թվականին մատակարարել Է 8,1 մլրդ խմ. գազ, 2022 թվականին ՝ 11,3 մլրդ խմ. գազ։
«Եվ փոխըմբռնման հուշագրի նպատակն է ապագայում հասնել տարեկան 20 մլրդ խմ-ի», - նշել է ԵՄ ներկայացուցիչը:
Կարծիքներ