Չինաստանը հայտարարել է, որ Արգենտինայի հետ համագործակցության խորացումը բխում է երկու երկրների շահերից
Չինաստանի և Արգենտինայի միջև համագործակցության զարգացումը օգուտ կբերի երկու երկրներին։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Արգենտինայի արտգործնախարար Դիանա Մոնդինոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։
«Չինա-արգենտինական համագործակցության խորացումը բխում է երկու երկրների շահերից, դա երկու ժողովուրդների ընդհանուր ակնկալիքն է», - մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը Վան Իի խոսքերը։ Նա հիշեցրել է, որ Պեկինը և Բուենոս Այրեսը նախապես փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական առևտրատնտեսական նախաձեռնության համատեղ իրականացման վերաբերյալ։
Կարծիքներ