Պուշկինի առաջին գիրքը աճուրդի կհանվի 6 մլն ռուբլի մեկնարկային գնով
Ռուս ականավոր գրող Ալեքսանդր Պուշկինի առաջին ժողովածուն ապրիլի 21-ին գրական հիմնադրամում աճուրդի կհանվի 6 միլիոն ռուբլի մեկնարկային գնով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 18-ին հայտնել է աճուրդի տան մամուլի ծառայությունը։
Գրքում ներառված են «Ռուսլան և Լյուդմիլա», «Կովկասի գերին», «Պոլտավա» ստեղծագործությունները:
«Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը (1820) ներկայացված է 142 էջով, այն ուղեկցվում է ձեռագիր թերթիկով՝ «Վերջաբան», որը Պուշկինը գրել է Կովկաս աքսորի ժամանակ։ «Կովկասի գերին» (1822) պատմվածքը շարադրված է 53 էջով, այն նվիրված է բանաստեղծի ընկեր Նիկոլայ Ռաևսկուն։ «Պոլտավա» պոեմը գրվել է 1828 թվականին, տպագրվել 1829 թվականի մարտին՝ 1,2 հազար օրինակ տպաքանակով։
Կարծիքներ