Հակոբ Արշակյան. ԱԺ-ում հանդիպել եմ Ավստրալիայում բնակվող մեր հայրենակից, բարերար Հերոս Դիլանչյանին
Ազգային ժողովում ապրիլի 18-ին հանդիպել եմ Ավստրալիայում բնակվող մեր հայրենակից, բարերար Հերոս Դիլանչյանին։ Այս մասին հայտնում է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։
Արշակյանը, մասնավորապես գրել է.
Ազգային ժողովում ապրիլի 18-ին հանդիպել եմ Ավստրալիայում բնակվող մեր հայրենակից, բարերար Հերոս Դիլանչյանին։
Դիլանչյանի հիմնադրած #MailMachine (հետագայում վերանվանվել է IM Connect) ընկերությունն առաջինն էր աշխարհում, որն ավտոմատացրեց տպագիր նամակագրության ամբողջական պրոցեսը՝ տեքստը թղթի վրա տպելուց, փաթեթավորելուց, դասակարգելուց մինչև առաքում։
2020թ.-ին պարոն Դիլանչյանը ՀՀփոստային ազգային օպերատոր ՀայՓոստ / HayPostին է նվիրաբերել նոր տպող-ծրարավորող փոստային համակարգ, որի արժեքը կազմում է ավելի քան 500 հազար ԱՄՆ դոլար, նշված սարքը տեղադրվել է «Հայփոստ» ՓԲԸ փոխանակման և տեսակավորման կենտրոնում:
Կարևորելով հայրենիքի զարգացման համար իրականացվող բարեգործական ակտիվ գործունեությունը՝ շնորհակալություն եմ հայտնել և բարձր եմ գնահատել պարոն Դիլանչյանի կողմից տարբեր ուղղություններով իրականացված ծրագրերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանը և Ծովինար Վարդանյանը։
Կարծիքներ