ԵՄ երկրները պայմանավորվել են բացառել ռուսական գազը համատեղ գնումներից

ԵՄ երկրները պայմանավորվել են բացառել ռուսական գազը համատեղ գնումներից

Եվրամիության էներգետիկայի նախարարները համաձայնել են բացառել ռուսական գազը համատեղ գնումների պայմանագրերից, ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ ասվում է հինգշաբթի Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման արդյունքում տարածված փաստաթղթում:

ԵՄ երկրները պայմանավորվել են 2023 թվականին համատեղ գնումների մեխանիզմի միջոցով գնել առնվազն 13,5 միլիարդ խորանարդ մետր կամ պահեստարանները լցնելու համար անհրաժեշտ ողջ գազի 15%-ը։

«Անդամ երկրներն ընդգծել են, որ ռուսական գազը կբացառվի համատեղ գնումներից»,- ասվում է փաստաթղթում։

Ընդ որում, հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ է նշանակում «ռուսական գազ» տերմինը՝ արդյոք այդպիսին կդիտարկվի Ռուսաստանում արտադրվող և միջնորդների միջոցով գնված վառելիքը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում