Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության մեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

Վայոց Ձորի մարզում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության մեքենան ու «06»-ը. կան վիրավորներ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 11։10-ի սսահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարված շտապօգնության ավտոմեքենան գրանցված է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում