Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը սարսափելի ժամանակներ է ապրում Բայդենի պատճառով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկիրը սարսափելի ժամանակներ ու անկում է ապրում՝ կապված նախագահ Ջո Բայդենի ներկայիս վարչակազմի քաղաքականության հետ։
«Մենք անկում ապրող ժողովուրդ ենք: Մենք մի ժողովուրդ ենք, որը կորցրել է իր վստահությունը, իր կամքն ու ուժը, մենք կորցրել ենք մեր ճանապարհը: Բայց մենք թույլ չենք տա, որ այս սարսափը շարունակվի», - ասել է Թրամփը Ֆլորիդայում իր կողմնակիցներին:
Նա նաև անվանել է Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին ԱՄՆ պատմության մեջ ամենավատ և ոչ կոմպետենտ վարչակազմը:
Կարծիքներ