Յունայթեդը մտադիր է Վան-Բիսակային առաջարկել Ինտերին՝ Դամֆրիսի տրանսֆերի համար. Daily Mail

Յունայթեդը մտադիր է Վան-Բիսակային առաջարկել Ինտերին՝ Դամֆրիսի տրանսֆերի համար. Daily Mail

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ինտերի» 28-ամյա աջ պաշտպան Դենզել Դումֆրիսին և պատրաստ է իտալական ակումբին փոխանակում առաջարկել Աարոն Վան-Բիսակայի հետ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պնդում է, որ ակումբը լուծի թիմում եզրային պաշտպանների բացակայության խնդիրը։

Դումֆրիսը «Ինտերում» է 2021 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 132 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 24 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում