Եգիպտոսի եւ Ֆրանսիայի նախագահները խոսել են Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողության վտանգի մասին
Եգիպտոսի և Ֆրանսիայի նախագահներ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Էմանուել Մակրոնը հայտարարեցին Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ իսրայելական բանակի կողմից ցանկացած ռազմական գործողության վտանգի մասին։ Այս մասին երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցից հետո հայտարարել է Եգիպտոսի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ֆահմին։
Նշվում է, որ աս-Սիսին և Մակրոնը «նախազգուշացրել են տարածաշրջանային մակարդակով հակամարտության ընդլայնման բացասական հետևանքների մասին և մատնանշել հրադադարի և տարածաշրջանում հանգստություն հաստատելու շարունակական միջազգային ջանքերի անհրաժեշտությունը»։
Կարծիքներ