Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Վայոց ձորի մարզի բնակչի մեքենաները․ Չեն Շուշին հոսպիտալացվել է

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են Չինաստանի քաղաքացու և Վայոց ձորի մարզի բնակչի մեքենաները․ Չեն Շուշին հոսպիտալացվել է

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139.5 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Ռոլանդ Մ-ի վարած «ՎԱԶ 2109» մակնիշի և Չինաստանի Հանրապետության քաղաքացի 34-ամյա Չեն Շուշիի վարած «Շեվրոլետ» մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով «Շեվրոլետ»-ի ուղևոր, Չինաստանի Հանրապետության քաղաքացի 30-ամյա Գոանգխի Հաինան «ճակատի պատռված վերք» վնասվածքով տեղափոխվել է «Վայք» ԲԿ։

Վթարի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում