Պատժամիջոցների պատճառով օտարերկրացիները չեն կարողանում լքել Բելառուսի տարածքը

Պատժամիջոցների պատճառով օտարերկրացիները չեն կարողանում լքել Բելառուսի տարածքը

Բելառուսում գտնվող մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց երկրներ՝ կապված բելառուսական ավիաընկերությունների չվերթների չեղարկման և Բելառուսի տարածքով այլ ավիաընկերությունների թռիչքները դադարեցնելու փաստի հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովը:

Գերատեսչությունից նշել են, որ մեծ թվով օտարերկրացիներ դիմում են իրենց՝ տուն վերադառնալու հարցում խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն Բելառուսի պետական սահմանային կոմիտեից հայտնել են, որ խնդիրն իրենց լիազորությունների շրջանակում չէ: Նրանք խորհուրդ են տվել օտարերկրացիներին դիմել իրենց երկրների դիվանագիտական և հյուպատոսական ծառայություններ:

ԵՄ առաջնորդները որոշում են կայացրել արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքում, ինչպես նաև խորհուրդ տվել եվրոպական ավիաընկերություններին՝ խուսափել թռիչքներ իրականացնել Բելառուսի տարածքով: Բելառուսի դեմ պատժամիջոցներ են սկսել կիրառվել այն բանից հետո, ինչ Ryanair-ի ինքնաթիռը, որը մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս էր թռչում, արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում: Պատճառն ինքնաթիռում ականի մասին տեղեկությունն էր, որն այդպես էլ չհաստատվեց: Ինքնաթիռում է գտնվել նաև Բելառուսում ծայրահեղական որակված Ռոման Պրոտասևիչը, ով փաստաթղթերի ստուգման ժամանակ իր դեմ ավելի վաղ հարուցված քրգործերի շրջանակում ձերբակալվել է: Նրան ներկայացված մեղադրանքների շարքում է «զանգվածային անկարգությունների հրահրումը»: Պրոտասևիչին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում