Բրազիլացի երգչուհին մահացել է ավիավթարից

Բրազիլացի հայտնի երգչուհի, 26-ամյա Մարիլիա Մենդոնսան զոհվել է ավիավթարի հետևանքով։ Այդ մասին գրում է Globo պորտալը ։
Բացի Մենդոնսայից, օդանավում եղել է ևս չորս մարդ։ Երգչուհու ներկայացուցիչները հաստատել են հինգի մահը՝ երգչուհու, նրա հորեղբոր, պրոդյուսերի և երկու օդաչուների: Վթարի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Անցյալ տարի, երբ համերգները չեղարկվեցին համաճարակի պատճառով, Մենդոնսան առցանց համերգներ ունեցավ։ Նրանցից մեկը ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհում ամենաշատ դիտվող ուղիղ եթերը՝ YouTube-ում 3,3 միլիոն դիտողներով։
Կարծիքներ