ԱՄՆ-ն նոյեմբերի 8-ից կթույլատրի ամբողջովին պատվաստված օտարերկրացիների մուտքը երկիր

ԱՄՆ-ն նոյեմբերի 8-ից կթույլատրի ամբողջովին պատվաստված օտարերկրացիների մուտքը երկիր

Նոյեմբերի 8-ից Միացյալ Նահանգները թույլ կտա 33 երկրների այն ուղևորներին, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, մտնել իր տարածք: Խոսքը Չինաստանի, Բրազիլիայի, Իրանի
Հարավային Աֆրիկայի, Հնդկաստանի, Միացյալ թագավորության, Իռլանդիայի, Ավստրիայի, Բելգիայի, Չեխիայի, Դանիայի, Էստոնիայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Գերմանիայի, Հունաստանի, Հունգարիայի,
Իսլանդիայի, Իտալիայի, Լատվիայի, Լիխտենշտեյնի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Մալթայի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովակիայի, Սլովենիայի, Իսպանիայի,
Շվեդիայի, Շվեյցարիայի մասին է:

Սպիտակ տան որոշման համաձայն, պատվաստումների ամբողջական ընթացքից բացի, ներս մտնողները պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստ, որը կատարվել է ուղևորությունից երեք օր առաջ: Պարտադիր կարանտին չի նախատեսվում, հայտնում է BBC-ն:

Վաշինգտոնում շեշտել են, որ նրանք, ովքեր պատվաստվել են ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի վարչության կողմից հաստատված դեղամիջոցներից մեկով կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցանում ներառված պատվաստանյութերով, կկարողանան մուտք գործել ԱՄՆ: Սա նշանակում է, որ ԱՄՆ կարող են մուտք գործել նաև AstraZeneca, Sinovac և Sinopharm պատվաստանյութ ստացածները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում