Սիրիան մի քանի հրթիռ է խոցել, որոնք Իսրայելի կողմից ուղղվել Էին Լաթաքիայի կողմը
Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները մի քանի իսրայելական հրթիռ են խոցել, որոնք գրոհում Էին Լաթաքիայի վրա: Այդ մասին մայիսի 5-ին հաղորդել Է սիրիական բանակը:
«ՀՕՊ-ի մեր միջոցները կալանել են ագրեսորների հրթիռները եւ խոցել դրանցից մի քանիսը»,-ասվում Է հայտարարության մեջ, որից մեջբերում են անում տեղական ԶԼՄ-ները: Ճշտվում Է, որ օդային հարվածները գիշերվա ժամը 2-ից շատ չանցած հասցվել են Լաթաքիայի հարավարեւմտյան ափի երկայնքով ընկած մի քանի շրջանների:
ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածներից մեկի արդյունքում սպանվել Է մի խաղաղ բնակիչ եւ վեցը վիրավորվել են:
Ավելի վաղ Սիրիայի ՍԱՆԱ պետական լրատվական գործակալությունը հաղորդել Է, որ ՀՕՊ-ի սիրիական միջոցները Լաթաքիայի եւ Տարտուսի նկատմամբ ակտիվացել են՝ ի պատասխան մայիսի 4-ի երեկոյան ենթադրվող իսրայելական ավիահարվածների:
Մի շարք պայթյուններ են լսվել սիրիական Լաթաքիա քաղաքից ոչ հեռու՝ Միջերկրական ծովի ափին: ԶԼՄ-ների տվյալներով՝ հարվածներն ուղղվել են պլաստիկե ապրանքների քաղաքացիական պահեստի վրա: Միջադեպի վայրից ստացված նախնական հաղորդագրությունները եւ տեսագրությունները ցույց են տվել, որ այդ շրջանում խոշոր հրդեհ Է բռնկել:
Բացի այդ, սիրիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ՀՕՊ-ի միջոցներն աշխատել են Լաթաքիայի նահանգի ալ Խաֆֆա եւ Խամա նահանգի Միսիաֆ բնակավայրերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ