Վարշավայում հզոր փոթորիկ է մոլեգնել

Վարշավայում հզոր փոթորիկ է մոլեգնել

Վարշավայում այսօր՝ հուլիսի 14-ին, փոթորիկ է մոլեգնել, վատ եղանակը վնասել է տները և ողողել փողոցները: Այս մասին հայտնում է ТСН-ն:

Հաղորդվում է, որ ամենից շատ տուժել են քաղաքի հարավային ծայրամասերը: Փողոցները հեղեղվել են, իսկ ծառերը տապալվել: Հեղեղվել է նաև մետրոյի կայարաններից մեկը:

Վատ եղանակի պատճառով Վարշավայի օդանավակայանում թույլ չեն տվել վայրէջք կատարել մի քանի ինքնաթիռների: Նրանց ուղարկել են Վրոցլավ և Պոզնան:

Զոհեր կամ վիրավորներ չկան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում