Մեծ Բրիտանիան պատրաստ Է համագործակցել թալիբների հետ, եթե նրանք իշխանության գան

Մեծ Բրիտանիան պատրաստ Է համագործակցել թալիբների հետ, եթե նրանք իշխանության գան

Մեծ Բրիտանիայի կառավարությունը կհամագործակցի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, եթե նրանք մտնեն Աֆղանստանի կառավարության կազմ: Հուլիսի 13-ին Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրւյցում համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշում է Ուոլեսը, Մեծ Բրիտանիան կհամաձայնվի Աֆղանստանում այդ իրավիճակին, եթե կատարվեն որոշակի միջազգային պարտավորություններ: «ինչպիսին էլ որ լինի կառավարության կազմը, պայմանով, որ այն կհետևի որոշակի միջազգային նորմաների, Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաշխատի նրանց հետ»,- հայտարարել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Նրա կարծիքով՝ թալիբները չեն կատարի անցյալի սխալները: Նրանք ցանկանում են միջազգային ճանաչում, իսկ դրա համար անհրաժեշտ է լինել խաղաղության կողմնակից:

Նաև Ուոլեսն Աֆղանստանի նախագահի Աշրաֆ Ղանիին և թալիբներին կոչ է արել հակամարտության տասնամյակներից հետո սկսել համագործակցել՝  երկրում կայունությունը վերականգելու համար:

Կառավարական ուժերի և թալիբների միջև ընդհարումներն ակտիվացել են ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտարարությունից հետո: Ապրիլի 14-ին նա հայտարարել է Աֆղանստանում գործողությունն աարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատև արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ: Հուլիսի 6-ի դրությամբ ԱՄՆ-ն ավելի քան 90 տոկոսով ավարտել է իր զորքերի դուրսբերման գործընթացը: Միևնույն ժամանակ Աֆղանստանի պաշտոնատար անձինք բազմիցս հայտնել են, որ «Թալիբանը» սաստկացումն է հարձակման տեմպերը: Այս պահին «Թալիբան» շարժումը վերահսկում է Աֆղանստանի շրջանները հինգ երկրների՝ Իրանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ՉԺՀ-ի և Պակիստանի հետ սահմանների երկայնքով: Քաբուլը պլանավորում է զանգվածային հակահարձակում շարժման կողմնակիցների վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում