Ֆլիկը` The Best-ի մասին․ Լևանդովսկին արժանի է այդ մրցանակին․ դա նրա երազանքն է

Ֆլիկը` The Best-ի մասին․ Լևանդովսկին արժանի է այդ մրցանակին․ դա նրա երազանքն է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կարծում է, որ The Best-2020 մրցանակը պետք է ստանա թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը երեք թեկնածուների թվում է։ 

«Դա կարևոր նպատակ է նրա համար, մեծ երազանք։ Ես կարծում եմ, որ այս տարի ոչ ոք արժանի չէ այս մրցանակին այնպես, ինչպես Լևանդովսկին։

Ես կարծում եմ, որ ամբողջ թիմը, ակումբն ու երկրպագուներ շունչները պահած սպասելու են, որ նրա երազանքը դառնա իրականություն։ Մենք բոլորս երջանիկ կլինենք, եթե նա հինգշաբթի ստանա այդ մրցանակը»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում Բունդեսլիգայի պաշտոնական կայքը։

Լևանդովսկիից բացի մրցանակին հավակնում են նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին։

The Best մրցանակի հանձման արարողությունը կանցկացվի դեկտեմբերի 17-ին։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակով արարողությունը օնլայն կանցկացվի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում