Այսօր հանդիպել եմ Սոլակ, Լեռնանիստ համայնքների և Կոճոռ, Աղբյուրակ թաղամասերի բնակիչների հետ. Լիլիթ Ստեփանյան
Այսօր հանդիպել եմ Սոլակ, Լեռնանիստ համայնքների և Կոճոռ, Աղբյուրակ թաղամասերի բնակիչների հետ։ Եթե թաղամասերում անելիքները մեծ մասշտաբների չեն, ապա նույնը չենք կարող ասել համայնքների խնդիրների մասին։ Հաշվի առնելով ոռոգման ցանցի և ջրի խնդիրը` մարզի գրեթե բոլոր համայնքներում , կարծում եմ, արժե, որ Կառավարությունը հատուկ այդ խնդրի լուծման համար մեծ ներդրում անի բոլոր համայնքներում` մեկընդմիշտ լուծելով ոռոգման ջրի խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը:
Ըստ իս, ասֆալտապատումը կամ արտաքին լուսավորումը ոռոգման ջրի համեմատությամբ առաջնահերթ չեն, քանի որ վերջինիս լուծման արդյունքում մյուս խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն։ Ցավոք, գործազրկության արդյունքում համայնքներում միակ զբաղվածությունը հողագործությունն է ու անասնապահությունը։ Ջրի բացակայությունը ոչ միայն աղքատ է թողնում ընտանիքին, այլեւ շղթայական ռեակցիայով նաեւ համայնքին, մարզին ու պետությանը։ Հետևաբար, ոռոգման ջրի խնդիրը պետք է այս պահից ֆիքսել որպես պետական մասշտաբի առաջնահերթություն։
Կարծիքներ