Բացվում է հիպերմարկետ՝ բացառապես տեղական արտադրողի համար

Բացվում է հիպերմարկետ՝ բացառապես տեղական արտադրողի համար

Երեւանում բացվում է իր տեսակի մեջ եզակի առեւտրային մեծ կենտրոն (Ազգային Մոլ), որը նպատակ ունի մեկ տանիքի ներքո համախմբել բոլոր տեղական արտադրողներին եւ տրամադրել արտոնյալ պայմաններ գործելու եւ զարգանալու համար։ Առեւտրի կենտրոնում տեղ են գտնելու բացառապես հայկական ընկերությունների եւ բրենդների արտադրանքներ՝ սնունդ, հագուստ, կենցաղային տեխնիկա, կահույք, շինանյութ, ձեռագործ աշխատանքներ, աքսեսուարներ, ազգային խոհանոց եւ այլն։ ԱԶԳԱՅԻՆ ՄՈԼԸ ձեւավորվելու եւ զարգանալու է որպես ազգայինի եւ ազգային արժեքների ճանաչման ուղի տուրիզմի ազգային քարտեզի վրա՝ որպես Երեւանում գտնվող մի յուրահատուկ վայր։ Ազգային առեւտրի կենտրոնում տաղավար ունենալու առավելությունները՝ • Նվազագույն մարժայով վաճառք • Վարձակալման ցածր գին • Մեծածախ/մանրածախ վաճառք • Արտադրանքի հայտնիություն, բրենդի առաջխաղացման ռազմավարություն • Մարքեթինգային եւ գովազդային ծառայությունների մատուցում • Արտահանման հնարավորություն • Նոր գործարար կապեր • Բիզնես քննարկումների եւ ֆորումների մասնակցություն • Նոր վարկային ռեսուրսների եւ ներդրողների ներգրավում • Մասնագիտացված եւ Էկոնոմ առաքում ՀՀ բոլոր վաճառակետերին Տաղավարների ամրագրման եւ Ձեր արտադրանքի ներկայությունը

ԱԶԳԱՅԻՆ ՄՈԼՈՒՄ ապահովելու համար կարող եք մոտենալ ք․ Երեւան Թբիլիսյան 26/8 հասցեով կամ զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ 077 899 117, 099 899 117 ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում